Ստեփանակերտի ոստիկանների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
30.11.2022 12:05
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 30-ին, ժամը 03.25-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 33-ամյա Զոհրապ Բ.-ն, որը 2021 թ. հուլիսի 26-ից Ստեփանակերտ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: