Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Ստեփանակերտում
20.02.2020 10:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 16.40-ին, Ստեփանակերտ քաղաքից ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել հունվարի 10-ից Տարոնի բաժնի կողմից 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 22-ամյա Վոլոդյա Ա.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: