Ստեփանավանի ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողության դեպք
Մայիսի 19-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանք Ստեփանավանի Երիտասարդական փողոցում հայտնաբերեցին և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 21 և 22 տարեկան երկու երիտասարդի։ Ըստ երիտասարդների բացատրության՝ մայիսի սկզբին մտել էին Ստեփանավանի մի բնակչի տան ավտոտնակը և գողացել հաստոց ու զոդման սարք: Տուժողին պատճառվել էր մոտ 1 միլիոն դրամի վնաս։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տուժած տղամարդու ինքնությունը։ Նրանից հաղորդում է ընդունվել։
Գողոնը վերադարձվել է տուժողին։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: