ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 92 տրանսպորտային միջոց. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 68-ը` առանց համապատասխան փաստաթղթերի

19.08.2014 10:39 Միջոցառումներ
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 92 տրանսպորտային միջոց. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 68-ը` առանց համապատասխան փաստաթղթերի

Օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 92 տրանսպորտային միջոց. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 68-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում, 1 տրանսպորտային միջոցի խլացուցիչը վերասարքավորած է եղել բարձր ձայնով երթևեկելու համար:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: