1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ և թերացումներ

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ և թերացումներ

Հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, թարմ հետքերով բացահայտման, հակաիրավական արարքների արագ և օպերատիվ արձագանքման, արտաքին ծառայությունների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, պահպանվող օբյեկտներում կարգապահության և անցագրային ռեժիմի պահպանության աշխատանքներում ծառայողների զգոնության բարձրացման նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ծառայողները 2020 թվականի մայիսի 14-ից սկսած` անլուր և հանկարծակի ստուգումներ են իրականացնում ՀՀ ոստիկանության տարածքային և մասնագիտացված ստորաբաժանումներում, ծառայության վայրերում: Մասնավորապես, ստուգումներ են իրականացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մաշտոցի, Մալաթիայի բաժիններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի և Արմավիրի բաժինների օպերատիվ վերակարգերում, համայնքային ոստիկանության հենակետերում, հերթապահ մասերում: Ստուգվել են պարեկապահակետային, գիշերային շրջիկ ծառայությունները, ոստիկանության բաժինների պատշաճ պահպանությունը, հաշվեցուցակային զենքի կրման կանոնները և ճանապարհային ոստիկանության կարգախմբերի ծառայությունները: Հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերացումներ, որոնց կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել են ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Օպերատիվ վերակարգերը, շրջիկ և հերթապահ ծառայությունները կատարում են ոստիկանության առջև դրված այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսիք են մարդու անվտանգության, հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, ուստի պարբերաբար ստուգումների նպատակն է՝ մշտապես զգոն պահել ոստիկանության ծառայողներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը հետևողական է հայտնաբերելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործառութային պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանության ծառայողներին: