ՌԴ Ստավրոպոլի մարզում փաստաթղթեր կեղծելու համար հետախուզվողը հայտնաբերվեց Սիսիանում
04.03.2017 10:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սիսիան քաղաքի Րաֆֆու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1947 թ. ծնված Գառնիկ Գ.-ն, որը 2015 թ. հունիսի 14-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի /փաստաթղթի կեղծում/ 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: