Ճանապարհային ոստիկանության անձնակազմի շարային ստուգատես
01.04.2017 13:40
Միջոցառումներ

Ապրիլի 1-ին մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում անցկացվեց ճանապարհային ոստիկանության շարային և տեխնիկական հերթական ստուգատեսը:
Ստուգատեսն անցկացրեց ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:
Ստուգատեսի նպատակն էր ստուգել ստորաբաժանման ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոտրանսպորտի տեխնիկական վիճակը, դեղատուփերի, մյուս անհրաժեշտ պարագաների առկայությունը, ինչպես նաև ծառայողների պատշաճ արտաքին տեսքը:
Ստուգատեսի ավարտին անցկացվեց նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու փորձնական ուսումնական վարժանք: