Խնդրել է պապիկի հրացանն օրինականացնել և վերադարձնել իրեն
26.10.2015 10:48
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1983 թ. ծնված Սևակ Ն.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Սևակ Ն.-ն միաժամանակ խնդրել է հրացանն օրինականացնել և վերադարձնել իրեն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: