Ուղևորափոխադրումներ իրականացնող 10 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք
29.10.2014 17:52
Միջոցառումներ

Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Հոկտեմբերի 29-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 10 ուղևորատար տրանսպորտային միջոց: