ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորուհուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորուհի, 1956 թ. ծնված Լեսմոնյա Օ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է անհայտ տրամաչափի 1 փամփուշտ:
Լեսմոնյա Օ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: