Երբ ստուգեցին գրպանահատի գրպանը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Զ. Սարկավագի և Հասրաթյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1951 թ. ծնված Մնացական Գ.-ին: Նրա գրպանից հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ կար 16.000 դրամ, անձնագիր, բանկային, սոցիալական, զեղչի քարտեր և այցեքարտեր:
Ըստ Մնացական Գ.-ի հայտարարության` դրամապանակը թիվ 13 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է մի քաղաքացուհու պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: