Սուր գործիքով հարվածել է կրծքավանդակին
Հունիսի 11-ին, ժամը 03.00-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 81 շենքի մոտից, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 1988 թ. ծնված Արթուր Խ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Վանաձորի Աճառյան փողոցի թիվ 13 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Տիգրան Դ.-ն սուր գործիքով հարվածել է Արթուր Խ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: