Սևանի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Աբովյան քաղաքում
26.02.2021 12:00
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արտակ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արտակ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: