ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սևանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Սևանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 15-ին, ժամը 23.15-ին, Երևան քաղաքի Զաքյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել և Սևանի բաժին բերման են ենթարկել 46-ամյա Կարեն Ղ.-ին, որը ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-193-րդ (Կանխամտածված սնանկության փորձը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: