Սևանի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արարատում
22.03.2022 11:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները մարտի 21-ին Արարատ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել և բաժանմունք բերման են ենթարկել 55-ամյա Ռուդիկ Ղ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ (Կանխամտածված սնանկությունը) և 205-րդ (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռուդիկ Ղ.-ն ներկայացվել է Սևանի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: