Մահվան ելքով վրաերթ Սևան-Երևան ճանապարհին
Մարտի 6-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհին՝ Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտ, դիակ կա: Պարզվել է, որ մահացածը 39-ամյա Գնել Ստեփանյանն է, որին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 6-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին «Բիդ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գնել Ստեփանյանին: Նույն օրը 28-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: