Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին «ԲՄՎ» դուրս է եկել երթևեկելի մասից
07.06.2014 11:51
ՃՏ պատահարներ
Հունիսի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, 1990 թ. ծնված Մխիթար Ա.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ճամփեզրի հարակից իջվածքը:
Պատահարի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: