Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մահացու վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն
10.03.2013 17:31
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Գրիգորյանին, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 12.30-ին, մեղայականով ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Գարիկ Մ.-ն և հայտնել, որ«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով նշված վրաերթը կատարել է ինքը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: