Սևանի բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
24.03.2021 11:55
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 23-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Հրանտ Մ.-ն, որը մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: