Գողության մեղադրանքով հետախուզվում էր Սևաստոպոլի ոստիկանության կողմից

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին Մայիսյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Ախուրյանի բաժին է տեղափոխվել 63-ամյա Գառնիկ Գ.-ն: Նա մայիսի 2-ից ՌԴ Սևաստոպոլ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: