Հետախուզվող՝ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով
05.06.2017 11:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները հունիսի 3-ին, ժամը 17.20-ին, «Զվարթնոց» օ/կ-ից բերման են ենթարկել Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած, 1973 թ. ծնված Վարդան Մ.-ին, որը 2015թ. ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: