1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զինանոց-2017» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ապրիլի 10-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1989 թ. ծնված Արթուր Ն.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 120 փամփուշտ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, նռնականետի 4 նռնակ, նռնակի 18 բռնակ ու նռնակի 4 պայթուցիչ և հայտարարել, որ դրանք պատկանել է են հանգուցյալ հորը, և ինքը հայտնաբերել է իրենց բնակարանի խորդանոցում:

***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 10-ին, ժամը 10.50-ին, 1974 թ. ծնված Արթուր Ա.-ն կամավոր ներկայացրել է 20 հատ 7.62 մմ տրամաչափի ԱԿ-74 ինքնաձիգի, 7 հատ 5.45 մմ տրամաչափի ԱԿՍ ինքնաձիգի, 3 հատ 7.62 մմ տրամաչափի «Կարաբինի», 3 հատ «Շիլկա» տիպի փամփուշտ, 1 հատ «Ֆ-1» ձեռքի նռնակ՝ պայթուցիչով, և հայտարարել, որ զինամթերքը հայտնաբերել է ապրիլի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, ով 1990-1994թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին:

***
Ոստիկանության Վարդենիսի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 10-ին, ժամը 12.00-ին, 1975 թ. ծնված Արման Ս.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ ՄՑ 21-12» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապին:

***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 10-ին, ժամը 18-ին, 1978 թ. ծնված Գարիկ Ս.-ն ինքնակամ հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և 7.62 մմ տրամաչափի 28 փամփուշտ ու հայտարարել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը, ով իր հետ բերել էր 1993-1994 թթ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ և պահել շենքի մուտքում գտնվող իրենց նկուղում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: