ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ռումինիայի քաղաքացին հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Նրան հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Մարտի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից վարչություն բերման են ենթարկել Ռումինիայի քաղաքացի, 1987 թ. ծնված Իոան Բ.-ին, որը 2014 թ. հուլիսի 8-ից Ռումինիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Ռումինիայի քրեական օրենսգրքի 233 հոդվածի /կողոպուտ/ մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: