Սուտ մատնության մեղադրանքով
18.06.2018 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 1-ին փուլի շրջանակներում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողները հունիսի 16-ին, ժամը 8.25-ին, Աբովյան քաղաքից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արմինե Ի.-ին, որը 2017թ. օգոստոսի 15-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: