ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոյեմբերի 23-ից կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկներ և արագաչափ սարքեր

Նոյեմբերի 23-ից կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկներ և արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Նույն օրվանից գործարկվելու են նաև հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է,
- Արագածոտնի Օհանավան համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
- Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
- Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը աշխատանքային օրերին ժամը 08.00-ից մինչև 18.00-ն 40 կմ/ժ է, իսկ մնացած օրերին և ժամերին՝ 60 կմ/ժ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: