ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեկին՝ հայտնաբերեցին, մյուսը ներկայացավ կամավոր: Երկուսն էլ հետախուզվում էին խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արարատի մարզի Շահումյան գյուղից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Սվետլաննա Հ.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Դավիթ Թ.-ն, որը մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: