ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ՎԱԶ-2101»-ի 72-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

29.09.2023 10:55 ՃՏ պատահարներ
«ՎԱԶ-2101»-ի 72-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.20-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 114-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2101»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 22.15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2101»-ի վարորդը՝ 72-ամյա Սենորիկ Բալայանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: