Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 25-ին Արմավիրի մարզի Գայ գյուղից բերման են ենթարկել 25-ամյա Եղիշ Ա.-ին, որը հունվարի 8-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: