Վաղարշապատի ոստիկանները Երևանի Դավիթաշեն թաղամասում հետախուզվող են հայտնաբերել
12.02.2015 11:23
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 11-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել փետրվարի 8-ից ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի և 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքներով հետախուզվող, 1966 թ. ծնված Հայկ Մ.-ին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: