ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի քրեական հետախույզներն ափիոն են հայտնաբերել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին հունիսի 28-ին։ Ժամը 12-ի սահմաններում 60 և 54 տարեկան երկու տղամարդու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։ Ավելի ուշ նույն կասկածանքով բաժին բերման ենթարկվեց նաև 52-ամյա մի կին։ Պարզվեց, որ ժամը 11.30-ի սահմաններում 54-ամյա տղամարդն այցելել էր այդ կնոջ բնակարան և ափիոնի նմանվող զանգված վերցրել։ Զանգվածը հայտնաբերվեց նրանց մեքենայի զննությամբ։ Զննվեց նաև կնոջ բնակարանը։ Հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող հեղուկով պլաստմասսե տարա։
Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: