Վաղարշապատի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Վաղարշապատի բաժնի ոստիկանները։
Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գեղակերտ գյուղի 59-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում, և օգտագործում:
Փետրվարի 4-ին նշված տան զննությամբ հայտնաբերվեց 6 փաթեթ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգված՝ ընդհանուր 23 գրամից ավելի, իսկ տանիքից՝ կանեփի չորացված ճյուղեր, որոնց ընդհանուր կշիռը մոտ 2 կգ 700 գրամ էր:
Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխունա է, պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփի թփերից` իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: