ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի բաժնի ոստիկանները մեթամֆետամին ու մարիխուանա են հայտնաբերել

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել 41-ամյա մի երևանցու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ընդհանուր 1 գրամից ավելի մեթամֆետամինով փաթեթ և մարիխուանայի կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։
Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Տելեգրամ ալիքի միջոցով։
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ էջմիածինցի մի տղամարդ տանն ապօրինի թմրանյութ է պահում։ Օպերատիվ տվյալները քրեական հետախույզների հետ իրացնելով՝ Վաղարշապատի բաժնի ոստիկանները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան զննության ժամանակ 41-ամյա տանտերը ներկայացրել է ընդհանուր 45 գրամից ավելի մարիխուանայով 5 փաթեթ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: