1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանները օտարերկրացի եղբայրների են հայտնաբերել․ նրանք հետախուզվողներ էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկելով, օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող օտարերկրացի եղբայրները Էջմիածին քաղաքում են։
Հուլիսի 29-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Էջմիածնի կենտրոնական հրապարակի մոտակայքում 39-ը և 51-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրանցից կրտսերը Իրանի իրավապահների կողմից հետախուզվում էր կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Ավագ եղբայրը Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման ու դիտավորությամբ գույք վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: