ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել

13.05.2022 15:33 Գողություն

Մայիսի 11-ին Էջմիածին քաղաքի Տերյան փողոցի մի տնից գողություն էին արել: Ժամը 11.30-ի սահմաններում բնակարանագողը տեսնելով, որ տանը մարդ չկա, դուռն էլ բաց է, ներս էր մտել, հյուրասենյակի սեղանից գողացել էր տանտիրոջ բջջային հեռախոսն ու հեռացել:
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չստացվեց: Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն իրենք պարզեցին կատարվածի հանգամանքներն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Պարզվեց, որ գողությունն արել է Էջմիածին քաղաքի Շիրվանզադեի փողոցի 39-ամյա մի բնակիչ: Մայիսի 12-ին նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին և խոստովանական բացատրություն տվեց: Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: