Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի 70-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում թմրանյութ է պահում: Տեղեկությունները ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին նշված հասցե: Տղամարդը հաստատեց, որ թմրանյութ ունի:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն կատարվեց նրա տանն ու օժանդակ շինություններում: Տղամարդը իրավապահներին ներկայացրեց 7,76 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է, իսկ կանեփն ինքն է աճեցրել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: