Վաղարշապատում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է
25.11.2013 16:57
ՃՏ պատահարներ
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք. նոյեմբերի 22-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում` թիվ 2-րդ ավագ դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 1987 թ. ծնված Ավետիք Բաբայանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1972 թ. ծնված Եղիշե Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 24-ին, ժամը 21.40-ին, կամավոր ներկայացել է բաժին և հայտնել, որ Ա. Բաբայանին, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայով, ինքն է վրաերթի ենթարկել:
Եղիշե Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: