1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդը տանը պահում է մարիխուանա, իսկ հողամասում աճեցնում կանեփ:
Տեղեկությունը ճշտելուց հետո իրավապահները մայիսի 20-ին մեկնեցին Հայթաղ: Բացատրական աշխատանքից հետո 49-ամյա տղամարդը ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով չորս փաթեթ և երկու թուփ: Նա հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել, իսկ փաթեթներում իր պատրաստած մարիխուանան է` անձնական օգտագործման համար:
Նմանատիպ օպերատիվ տվյալ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացան նաև մայիսի 25-ին: Այս տեղեկությունը ևս ստուգելուց հետո իրավապահները մեկնեցին Հայթաղ: Այս անգամ էլ բացատրական աշխատանքը համոզիչ էր. 61-ամյա տանտերը ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով չորս փաթեթ և կանեփանման երկու թուփ: Նաև հավելեց, որ կանեփն ինքն է մշակել և պատրաստել է մարիխուանա` անձամբ օգտագործելու նպատակով:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: