ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի համայնքային ոստիկանների հակաթմրամոլային պայքարի մի դրվագ

Վաղարշապատի համայնքային ոստիկանների հակաթմրամոլային պայքարի մի դրվագ

Սեպտեմբերի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց տեղեկություն, որ 30-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեփ, նաև թմրանյութ է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն կատարվեց տղամարդու տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում։ Հայտնաբերվեց կանեփի 7 բույս, ինչպես նաև 4 փաթեթ՝ լցված ընդհանուր 13 գրամից ավելի մարիխուանայով։
Նախապատրաստված փաստաթղեթերն ուղարկվել են Վաղարաշապատի քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: