Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել և տուգանել են գիշերը հրավառություն իրականացրած անձին
20.08.2020 18:32
Այլ հանցագործություններ
Օգոստոսի լույս 20-ի գիշերը Էջմիածնի Կոստանյան փողոցում շրջիկ ծառայություն իրականացնող Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները հրավառության ձայն են լսել և, արագ արձագանքելով, հայտնաբերել են երեխայի ծննդյան առթիվ հրավառություն իրականացրած տղամարդուն։ Նա տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին ու ենթարկվել վարչական պատասխանատվության։ Կրկին պահանջում ենք գիշերային անդորրը աղմկոտ հրավառությամբ չխաթարել. ոստիկանությունն իրականացնում է արդյունավետ հսկողություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: