Վաղարշապատի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
22.09.2020 11:57
Հետախուզվողի հայտնաբերում

Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 38-ամյա Սարգիս Մ.-ին, որը ապրիլի 23-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: