Վաղարշապատի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
23.09.2022 14:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 22-ին Մերձավան գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 33-ամյա Արտաշես Մ.-ին, որը 2019 թ. նոյեմբերի 12-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 195.5-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Ապահովագրական խարդախությունը):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: