Վանաձորի պարեկները գողության դեպք են բացահայտել
15.05.2023 13:04
Արձանագրված դեպքեր

Մայիսի 13-ին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի Բանյոյի փողոցում մի տղամարդ համայնքին պատկանող ապամոնտաժված սալիկները բեռնում է «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Վանաձորի պարեկները նշված տրանսպորտային միջոցը, սալիկներով բեռնված, հայտնաբերեցին Վանաձորի Ղուկասյան փողոցում:
Ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք, իսկ Ջրաշեն գյուղի 51-ամյա բնակիչ վարորդը հրավիրվել է ոստիկանության Տարոնի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին: