Վանաձորի ոստիկանները հայտնաբերեցին գողության համար հետախուզվողին
29.05.2019 18:22
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 27-ին, ժամը 20.20-ին, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցից հայտնաբերվել և ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Բագրատ Ն.-ն, որը 2019թ. մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: