Վանաձորում ավտոմեքենա է այրվել
14.10.2013 15:47
Հրդեհ
Հոկտեմբերի 13-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.50-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել նշված հասցեի թիվ 6/Ա տան դիմաց կայանված, 1961 թ. ծնված Արմեն Ղ.-ին ամրակցված «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայում:
Արմեն Ղ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենայից գազի հոտ է զգացել և հավանական է, որ հրդեհն առաջացած լինի գազի արտահոսքից:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.12-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառները, վնասի չափը և հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: