ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վանաձորում հետախուզվող է հայտնաբերվել

Վանաձորում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊՎ և Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սեպտեմբերի 29-ին, ժամը 00.20-ին, Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցում հայտնաբերել և բաժին են բերել 1981 թ. ծնված Դավիթ Դ.-ին, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Շորթումը) 3-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Դավիթ Դ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է Լոռու մարզի դատախազին և ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: