Վանաձորում քույրը սպանել է եղբորը
19.11.2012 10:34
Սպանություն
Նոյեմբերի 18-ին, ժամը 21.13-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել 1974 թ. ծնված Տարոնուհի Ավետիսյանն ու հայտնել, որ ինքը իրենց տանը մարդ է սպանել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Տ. Ավետիսյանը խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է եղբոր` 1967 թ. ծնված Գարեգին Ավետիսյանի կրծքավանդակն և սպանել նրան:
Տարոնուհի Ավետիսյանը ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: