Վանաձորի ոստիկանները համայնքային ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացու են բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչներից մեկն ու հայտնել, որ անհապաղ Վանաձորի Երևանյան խճուղու շենքերից մեկն օպերատիվ խումբ ուղարկեն:
Ավելի ուշ Երևանյան խճուղի մեկնած ոստիկանները պետք է պարզեին, որ նշված շենքի բնակիչներից մեկը, որն օրեր առաջ վեճի էր բռնվել հարևանների հետ, սպառնացել նրանց, բռնություն է գործադրել միջադեպի հանգամանքերը պարզաբանելու եկած համայնքային ոստիկանի նկատմամբ:
25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին և ներկայացվել Լոռու մարզի քննչական կոմիտե:
Հանգամանքերը պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: