Վանաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին շենքի տանիքում
13.09.2021 12:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին Վանաձորի Մինէներգո թաղամասի շենքերից մեկի տանիքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Ատոմ Դ.-ն, որը սեպտեմբերի 7-ից Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: