Վանդալիզմի մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
28.02.2023 10:40
Այլ հանցագործություններ

Փետրվարի 28-ին, ժամը 07.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել ՌԴ քաղաքացի, 31-ամյա Նիկիտա Կ.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 20-ից Մոսկվա քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի (Վանդալիզմը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: