Յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
29.05.2024 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 27-ին Գաջեգործների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Վահագն Մ.-ն: Նա հունվարի 30-ից ՌԴ Հյուսիսային Օսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: